factor.am Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայերենով ու անգլերենով գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։ Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը»,- նշել է նա։