Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ | factor.am

Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ | factor.am

factor.am Ռուսաստանն ու Իսրայելը տարածել և ուժեղացրել են Իսպանիայի հյուսիսաֆրիկյան էքսկլավ Սեուտայի տարածք միգրանտների զանգվածային ներհոսքի հետ կապված ապատեղեկատվությունը, որը տեղի է ունեցել անցած ամիս: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ վկայակոչելով ԵՄ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) հետազոտությունը, գրում է France 24-ը։

«Հուլիսի 30-ից և 31-ից հետո սկսեցին լուրեր և ապատեղեկատվություն տարածավել Ռուսաստանի և Իսրայելի հետ կապված սոցիալական ցանցերից, ինչպես նաև միջազգային ծայրահեղ աջ շրջանակներից, որոնք մշտապես օգտագործում են միգրացիայի թեման ոչ միայն Իսպանիայի, այլև ամբողջ Եվրոպայի դեմ և այն պառակտելու նպատակով»,- հայտարարել է Սանչեսը Cadena Ser ռադիոկայանի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ «ակնհայտ է», որ երկու երկրներն էլ օգտագործել են ճգնաժամն Իսպանիայի կառավարությանը քննադատելու համար, քանի որ Մադրիդի հետ տարաձայնություններ ունեն Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի պատերազմների վերաբերյալ Իսպանիայի դիրքորոշման հարցում։ Սանչեսը նաև բացառել է Մարոկկոյի իշխանությունների որևէ պատասխանատվություն Իսպանիայի տարածք միգրանտների հանկարծակի զանգվածային ներհոսքի համար։

«Իսպանիայի կառավարության հետ սովորաբար համագործակցող որևէ հետախուզական ծառայություն կասկածի տակ չի դնում կամ, ավելի ճիշտ, որևէ կերպ չի մատնանշում Մարոկկոյի իշխանությունների ներգրավվածությունը»,- ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն