Բիշքեկում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները | azatutyun.am

Բիշքեկում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները | azatutyun.am

azatutyun.am Բիշքեկում այսօր կայացել են Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները։ Երկու երկրների նախագահները Ղրղըզստանի մայրաքաղաք են ժամանել Համագործակցության շանհայան կազմակերպության հերթական գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման մեկնարկին Պուտինը ցավակցել է իր չինացի պաշտոնակցին՝ Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի և դրա ընթացքում ՉԺՀ քաղաքացիների մահվան առթիվ։ Երկկողմ բանակցությունների ընթացքում Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել Չինաստանի հետ ազատ վիզային ռեժիմին մշտական բնույթ հաղորդել։

Քննարկման թեմաներից ևս մեկը եղել է Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, սակայն, որ Պուտինն ու Սին այս հարցին «հպանցիկ են անդրադարձել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն