Էրդողանը ժամանել է Բիշքեկ | factor.am

Էրդողանը ժամանել է Բիշքեկ | factor.am

factor.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ Էրդողանին Մանասի միջազգային օդանավակայանում դիմավորել են Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը և Բիշքեկում Թուրքիայի դեսպան Մեքին Մուստաֆա Քեմալ Օքեմը։

Էրդողանի հետ Բիշքեկ են ժամանել նրա կինը՝ Էմինե Էրդողանը, և նրան ուղեկցող պատվիրակությունը։

Թուրքիայի նախագահն այսօր Բիշքեկի մարզադաշտում կմասնակցի Քոչվորների համաշխարհային խաղերի բացման արարողությանը։

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Էրդողանը ելույթ կունենա ՇՀԿ 26-րդ նիստում։ Այցի ընթացքում Էրդողանը նաև հանդիպումներ կունենա բազմաթիվ կառավարությունների և պետությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցում է գագաթնաժողովին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն