Չափաքանակից ավելի որս. ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան | shantnews.am

Չափաքանակից ավելի որս. ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան

Սիրողական որսաշրջանի մեկնարկով պայմանավորված՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ որսահանդակներում իրականացվող խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում Վայոց ձորի մարզում արձանագրել է որսի սահմանված կանոնների խախտման 2 դեպք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

«Օգոստոսի 29-ին Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է Հ․Ս․-ի կողմից թույլատրված չափաքանակից ավել որսված լորի տեսակի 6 թռչյուն։

Օգոստոսի 30-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ Արենի-Եղեգնաձոր հատվածում ստուգման ենթարկված Հ․Կ․-ի վարած «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է չափաքանակից ավել որսված թխակապույտ աղավնու նմանվող 1 թռչյուն։

Ապօրինի որսված թռչուններն ու որսագողության գործիք հանդիսացող 1 հատ երկփողանի 12տմ և 1 հատ մեկ փողանի 16տմ որսորդական զենքերն առգրավվել են։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Որսագողության գործիք հանդիսացող որսորդական զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն Դատարան»,- նշված է ԲԸՏՄ հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն