Օգոստոսի 30-ին Քարուտ գյուղի հարակից լանջին «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենայի անվադողը վնասվել էր, և երբ վարորդը փորձել էր փոխել այն, վնասել էր ոտքը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկար ծառայություն։
«Դեպքի վայր մեկնած Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները մինչ տուժածին հասնելը մոտ 4 կիլոմետր անցել են ոտքով։
Ծառայողների արագ արձագանքի ու համակարգված աշխատանքի շնորհիվ քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Նա անվտանգ դուրս է բերվել դժվարանցանելի տեղանքից և տեղափոխվել հիվանդանոց»,- նշված է հաղորդագրությունում։