Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում | 1lurer.am

Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում | 1lurer.am

1lurer.am Գիշերը Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննա քաղաքում հրդեհ է բռնկվել դրոնների արտադրության գործարանում, որը պատկանում է երկրի խոշորագույն մասնավոր զենքի WB Electronics ընկերությանը: Գործարանի անօդաչու սարքերի բաղադրիչներն օգտագործվում են Լեհաստանի և Ուկրաինայի բանակներում։ Միջադեպի մասին հայտնել է լեհական Fakt թերթը:

Ըստ իրավապահ մարմինների՝ կեսգիշերին մոտ անվտանգության աշխատակիցը ոստիկանությանը տեղեկացրել է մասնավոր ընկերության տարածքում հրդեհային տագնապի ազդանշանի գործարկման մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրոնային բաղադրամասերով պահեստի հարևանությամբ գտնվող շենքում, 25 հրշեջ կարողացել Է կրակը մարել մոտ 2 ժամում։ Դեպքի ժամանակ գործարանը փակ է եղել, և աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն