Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ | shantnews.am

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Հաշվի առնելով, որ առողջության ապահովագրության գործարկման դեռևս առաջին փուլում ենք` ինձ համար կարևոր է կիրարկման առաջին այս ամիսներին առաջացած խնդիրների ժամանակին վերհանումը, ձեր դիտարկումները և առաջարկությունները լսելը. սա հնարավորություն է տալու հետագա աշխատանքներն ավելի թիրախային ու ճշգրիտ կազմակերպել»,-նշել է նախարարը:

Քննարկմանը ներկա մասնագիտական համայնքի անդամները ներկայացրել են իրենց ոլորտներում այս ամիսիներին արձանագրված խնդիրները. անդրադարձ է եղել ուղեգրումների կազմակերպման ընթացակարգին:

Տեխնիակական բնույթի խնդիրների լուծման համար նախարարը տվել է հանձնարարականներ, միաժամանակ առաջարկել ասոցիացիներիին լինել ավելի ակտիվ և նախադեպային խնդիրների, առաջարկների դեպքում դրանք գրավոր ներկայացնել քննարկման` ընդգծելով համագործակցության համար գերատեսչության պատրաստակամությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն