Մեսսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին | shantnews.am

Մեսսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին | shantnews.am

shantnews.am Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 2022 թվականին աշխարհի չեմպիոն դարձած Լիոնել Մեսսին հայտարարել է ազգային հավաքականից հեռանալու մասին։

«Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց երկար խորհրդածություններից հետո ուզում եմ բոլորին հայտնել, որ հեռանում եմ ազգային հավաքականից։ Դա ցավոտ որոշում էր՝ որոշում, որը մինչ այժմ խոր ցավ է պատճառում ինձ, սակայն գիտակցում եմ, որ հիմա ճիշտ պահն է», — գրել է Մեսսին Instagram-ում։

Մեսսին 39 տարեկան է: Նա Իսպանիայի առաջնության, «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Մեսսին նաև պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով ութ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն