Բիշքեկում տեղի է ունեցել համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը

Փաշինյանը ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները:

Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն իրենց ազգային դրոշներով հանդիսավոր կերպով մուտք են գործել մարզադաշտ: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:

Խաղերի բացման արարողությունից հետո Ղրղզստանի նախագահի անունից՝ ի պատիվ միջոցառմանը մասնակից պետությունների ղեկավարների, տրվել է ընթրիք»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն