1lurer.am Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են 3 մլրդ եվրոյի զենքի գործարք, որը խոշորագույնն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Այդ մասին հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Պայմանագրով նախատեսվում է Հունաստանում ստեղծել բազմաստիճան հակաօդային պաշտպանության համակարգ՝ օգտագործելով David’s Sling, BARAK MX, SPYDER, MMR ռադարներ և իսրայելական կառավարման համակարգ:
Նշվում է, որ դա առաջին դեպքն է, երբ Իսրայելը մեկ այլ երկրի մատակարարում է համապարփակ պաշտպանական համակարգ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու միջոցների ամբողջական համալիր:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում