1lurer.am ԵՄ-ն ողջունում է ջանքերը, որոնք պետք է նպաստեն, որ Իրանը դադարեցնի իր ապակայունացնող գործունեությունը և բարեխղճորեն մասնակցի խաղաղ բանակցություններին: ԵՄ-ն կողմ է նաև տնտեսական ճնշմանը, ներառյալ «տնտեսական վտարանդի» գործողությանը՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ»,- ասված է Եվրահանձնաժողովի՝ օգոստոսի 31-ին տարածած հայտարարության մեջ:
«ԵՄ-ն կշարունակի սերտորեն համագործակցել Միացյալ Նահանգների և G7-ի ու միջազգային մյուս գործընկերների հետ՝ պահպանելու Իրանի վրա ճնշումը, լարվածությունը թուլացնելու ու տարածաշրջանային կայունությունը խթանելու համար»,- նշված է փաստաթղթում։
Եվրամիությունը նաև անհրաժեշտ է համարում դիվանագիտական ջանքերը շարունակելը խաղաղ կարգավորման հասնելու, տարածաշրջանային կայունությունը վերականգնելու և Հորմուզի նեղուցով նավարկության լիակատար ազատությունն ու անվտանգ տարանցումն ապահովելու համար: