Գիտելիքի օրվա առթիվ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիշեցնում է կրթական հաստատություններում տվյալների պահպանության մասին | 1lurer.am

Գիտելիքի օրվա առթիվ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիշեցնում է կրթական հաստատություններում տվյալների պահպանության մասին

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շնորհավորում է Գիտելիքի օրվա կապակցությամբ և հիշեցնում ուսումնական գործընթացում անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։

«Նոր ուսումնական տարին ենթադրում է նոր աշակերտների, ուսանողների, սաների մուտք դպրոցներ, մանկապարտեզներ, համալսարաններ ու այլ կրթօջախներ, ինչը նշանակում է անձնական տվյալների նոր սուբյեկտների ու նոր տվյալների շրջանակ։

Գործակալությունը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում հատկապես երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցերը, որոնց պատշաճ ապահովման համար ուսումնական հաստատություններում մշակել է մի շարք փաստաթղթեր ու ուղեցույցներ։

«Անձնական տվյալների մշակման իրավակարգավորումները ուսումնական հաստատություններում» ուսումնական ձեռնարկը նախատեսված է կրթական հաստատությունների, դպրոցների աշխատողների, ուսուցիչների համար։

https://dataprotection.moj.gov.am/articles/ուղեցույցներ-և-դասընթացներ/անձնական-տվյալների-մշակման-իրավակարգավորումները-ուսումնական-հաստատություններում

Գործակալությունը մշակել և շրջանառել է նաև ուսումնական հաստատությունների կողմից երեխաների անձնական տվյալների մշակման վերաբերյալ ծնողներից (օրինական ներկայացուցիչներից) համաձայնության ստացման ձևանմուշ։

https://dataprotection.moj.gov.am/articles/օրինակելի-ձևանմուշներ/ծանուցման-նմուշ-կրթական-հաստատություններում-երեխաների-անձնական-տվյալների-մշակման-համաձայնություն-տալու-վերաբերյալ

Ուսումնական գործընթացում անձնական տվյալների պաշտպանությունը ոչ միայն իրավական պահանջ է, այլև երեխաների ու սովորողների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի կարևոր բաղադրիչ։ Գործակալությունը հորդորում է կրթական հաստատություններին նոր ուսումնական տարվա ընթացքում ևս անձնական տվյալների ցանկացած մշակում իրականացնել օրինական, նպատակային և համաչափ ձևով։

Գործակալությունը պատրաստ է համագործակցել ուսումնական հաստատությունների հետ՝ անձնական տվյալների պաշտպանության հարցերով ինչպես խորհրդատվական աջակցություն տրամադրելու, այնպես էլ իրազեկման և կրթական ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,-նշվում է հաղերագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն