azatutyun.am ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը օգոստոսի 31-ին ԱՄՆ-ում անցկացվող G20-ի միջոցառման շրջանակում հանդիպել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին։
Axios-ի փոխանցմամբ՝ սա Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի ֆինանսների նախարարը մասնակցում է G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը Axios-ին հայտնել է, որ Բեսենթն ու Սիլուանովը քննարկել են նաև Ուկրաինայում պատերազմի դադարեցման՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը։
Ռուսաստանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև և G20-ի շրջանակում ֆինանսական համագործակցության հարցեր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում