Հեռանում եմ հպարտությամբ, հիմա ես կլինեմ ձեզնից մեկը․ Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում | 1lurer.am

Հեռանում եմ հպարտությամբ, հիմա ես կլինեմ ձեզնից մեկը․ Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում | 1lurer.am

1lurer.am «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր և աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։

Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստը սոցցանցերում կատարած գրառմամբ։

«Աշխարհի առաջնության եզրափակիչից որոշ ժամանակ անց, ամեն ինչ մանրակրկիտ մտածելուց հետո, ուզում եմ հայտարարել, որ լքում եմ ազգային հավաքականը։

Այս որոշումը ցավոտ էր և դեռևս ցավեցնում է իմ հոգին, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է։ Երդվում եմ ձեզ, որ միշտ 100%-ով եմ նվիրվել՝ ոչ միայն վերջին տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթեցինք, այլև դրանից առաջ՝ և միշտ պայքարել եմ և ամեն ինչ տվել եմ այս մարզաշապիկի համար, որպեսզի ձեզ ուրախություն պարգևեմ և հպարտանամ, որ արգենտինացի եք։

Շատ ժամանակ չի մնացել, և մեկ փուլը մյուսի հետևից ավարտվում է, և սա հատկապես ցավոտ է ինձ համար։ Ես սիրում եմ, սիրել եմ և միշտ կսիրեմ լինել ազգային հավաքականում։ Ես տվել եմ այն ամենը, ինչ կարող էի, ավելին չունեմ տալու, և բացի այդ, մեծանում են հիանալի տղաներ, որոնք արժանի են այս տեղին։

Շնորհակալություն այն ողջ սիրո համար, որը դուք ցույց եք տվել ինձ վերջին 20 տարիների ընթացքում։ Ես շատ կկարոտեմ ձեր ձայները, այն ձայները, որոնք լսել եմ խաղադաշտում։ Հիմա ես կլինեմ ձեզանից մեկը՝ երկրպագելով և աջակցելով թիմին կողքից՝ լավ և վատ ժամանակներում (հատկապես դժվար ժամանակներում)», – գրել է Մեսսին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն