Նոյեմբերյանի համայնքապետը գիշերն ազատ է արձակվել | arm.sputniknews.ru

Նոյեմբերյանի համայնքապետը գիշերն ազատ է արձակվել

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ազատության մեջ է: Այս մասին հսյտնել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:

Նշենք, որ Աղաբաբյանը ձերբակալվել էր օգոստոսի 31-ին: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ համայնքի ղեկավարը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:

«Արսեն Աղաբաբյանը ազատ արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո»,- գրել է Առաքելյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն