«Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացված է․ Հայաստանը վերջապես շրջվել է Մոսկվայից»․ Ուկրաինայի արտաքին հետախուզության հայտարարությունը | factor.am

«Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացված է․ Հայաստանը վերջապես շրջվել է Մոսկվայից»․ Ուկրաինայի արտաքին հետախուզության հայտարարությունը | factor.am

factor.am Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունն իր հայտարարության մեջ անդրադարձել է Մոսկվա-Երևան հարաբերություններին։ Ըստ Կիևի հատուկ ծառայության՝ Կրեմլի գործելաոճը՝ «ապստամբ հարևանին պատժել կոնյակի արգելքով», այլևս չի գործում։

Ծառայությունից պնդել են, թե «տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանն ընկալում էր որպես Հարավային Կովկասում իր անվիճելի հենակետն ու  գրպանային գործընկերը, սակայն Հայաստանի ընտրություններին միջամտության հերթական ձախողված հատուկ գործողությունից հետո Ռուսաստանը վերջապես կորցնում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ Խորհրդարանական ընտրություններում ռուսամետ ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին, և սպասվող հնազանդ ներողության փոխարեն՝ Կրեմլը Նիկոլ Փաշինյանից ստացավ հստակ հեռավորություն  և շրջադարձ դեպի Արևմուտք»։

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունն նշում է, թե ի պատասխան «Ռոսպոտրեբնադզոր»-ը «հանկարծ» վտանգներ հայտնաբերեց ծիրանի, բալի, ձկան, «Ջերմուկ» հանքային ջրի և հայկական կոնյակի մեջ։

«Բերքի սեզոնից առաջ Հայաստանին տնտեսական հարված հասցնելու նպատակով սահմանված այս լայնածավալ առևտրային սահմանափակումները պետք է Երևանին փակուղու մեջ դնեին։ Սակայն Կրեմլը մոռացել էր, որ մենք այլևս 1990-ականներում չենք ապրում։ Փաշինյանը հեգնանքով «շնորհակալություն հայտնեց» Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իր գործընկերներին՝ առևտրի այլընտրանքային ուղիներ փնտրելու իրավունքը ճանաչելու համար, և ուղղակի հայտարարեց, որ եթե Ռուսաստանի գործողությունների պատճառով միությունը կաթվածահար լինի, ապա դա կնշանակի «ԵՏՄ-ի վերջի սկիզբը»»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե տարածաշրջանում Մոսկվայի գլխավոր հաղթաթուղթը խաղարկվել է դեռևս 2023 թվականի աշնանը։ «Տարիներ շարունակ Կրեմլը Երևանին և Բաքվին «կապված» էր պահում  Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջոցով։ Սակայն երբ Ադրբեջանը երկու օրվա ընթացքում վերականգնեց  վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ, ռուսական «խաղաղապահները» պարզապես երկրորդական դերակատարի կարգավիճակում մնացին և խայտառակ կերպով ժամանակից շուտ լքեցին տարածաշրջանը»,- գրում է հատուկ ծառայությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն