shantnews.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժինը՝ Էրդողանի և Ալիևի Բիշքեկում հանդիպումից հետո։
Հաղորդագրության համաձայն, առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։
Նախագահ Էրդողանը նշել է, որ տարածաշրջանային ներկայիս պայմաններն ավելի ակնհայտ են դարձրել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համագործակցության, մասնավորապես՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում ձեռնարկվող քայլերի կարևորությունը։ Նա նշել է, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացումը օգուտ կբերի երկու երկրներին։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին՝ ընդգծելով, որ խաղաղության հասնելը նոր խթան կհաղորդի տարածաշրջանի զարգացմանը։