Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել․ խուզարկություններ են իրականացվել 21 ընկերությունում | factor.am

Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել․ խուզարկություններ են իրականացվել 21 ընկերությունում

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալման որոշում է կայացվել։ Քննչական գործողություններ են իրականացվել նրա և որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գ․Խ․-ին ձերբակալելու վերաբերյալ»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղրդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն