Շենգավիթում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված աղջկա տատիկը՝ պնդում է՝ թոռնուհուն և որդուն Ոստիկանությունում ծեծի են ենթարկել | news.am

Շենգավիթից բերման ենթարկվածների տատիկը պնդում է՝ թոռնուհուն և որդուն Ոստիկանությունում ծեծի են ենթարկել | news.am

news.am Շենգավիթում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված աղջկա տատիկը՝ Անուշ Զաքարյանը, պնդում է՝ թոռնուհուն և որդուն Ոստիկանությունում ծեծի են ենթարկել: Նա հայտնել է, որ թոռնուհու ամբողջ մարմնի վրա կապտուկներ էին, իսկ տղայի ինքնազգացողությունը վատացել է դեղեր չընդունելու պատճառով, նրան հիվանդանոց են տեղափոխել, ապա հետ տարել Ոստիկանություն։ Զաքարյանը պատմել է, որ թոռնուհուն ազատ են արձակել, որդու գտնվելու վայրի մասին այս պահին տեղեկություն չունի:

ՆԳՆ-ից news.am-ի հետ զրույցում հերքել են բռնություն կիրառելու մասին տեղեկությունը, միաժամանակ կնոջը հորդորել են առևրույթ փաստերի առկայության դեպքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:

Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ին Շենգավիթի թաղապետարանից եկել են և մի քանի տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդտեղ։

Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։

Օգոստոսի 31ին Շենգավիթի թաղապետարանից ոստիկանների ուղեկցությամբ են եկել։ Բնակիչները մանկասայլակներով փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը ու չեն թողել մոտենալ տներին։

Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն էլ NEWS.am–ին հայտնել էր, որ այդ մարդիկ, տարածքը վերածել են աղբանոցի, փողի դիմաց թույլ են տալիս շինրարարական աղբ թափել այդտեղ։ Նա նաև նշել էր, որ տնակների պամոնտաժումը դադարեցվել է երեկ, իսկ այսօր այդ ընտանիքի անդամներին ընդունելու են թաղապետարանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն