Ալիևը Բիշքեկում զրույց է ունեցել Նարենդրա Մոդիի հետ | factor.am

Ալիևը Բիշքեկում զրույց է ունեցել Նարենդրա Մոդիի հետ | factor.am

factor.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական  զրույց  է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ Բիշքեկում  ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Նարենդրա Մոդին հանդիպում էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու այն որակել հիանալի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն