Մոդին Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում | azatutyun.am

Մոդին Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում | azatutyun.am

azatutyun.am Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել ավարտել Ուկրաինայում արդեն հինգերորդ տարին ընթացող պատերամզը:

«Մեզ անհրաժեշտ է, որ պատերազմն ավարտվի, այլ ոչ թե անվերջ պատերազմ», – Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպմանն ասել է նա։

«Պատերազմի շարունակության ամեն օր մարդկությունը, ըստ էության, մեկ քայլ նահանջում է, սակայն խաղաղության ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ողջ մարդկությանը խաղաղության իրական հույս է տալիս», – ասել է նա։

«Մենք պետք է անվերջ պատերազմից անցնենք պատերազմի ավարտին, ռազմական գործողությունների ավարտին։ Եվ մենք պետք է շարժվենք հենց այս ուղղությամբ։ Սա կարևոր է ողջ մարդկության համար։ Մենք պետք է բոլոր խնդիրները լուծենք խաղաղ ճանապարհով. ողջ մարդկությունն է պահանջում դա։ Եվ սա է Հնդկաստանի ուղերձը», – ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն