factor.am Մեկ տարուց էլ ավելի է, ինչ Ադրբեջանն ու Հայաստանը վերջ դրեցին հակամարտությանը, որը ձգվում էր ավելի քան 30 տարի․ այս մասին Բիշքեկում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՇՀԿ պլյուս ձևաչափով հանդիպմանը։
«Այդպիսով , Հարավային Կովկասի տարածաշրջանը՝ հակամարտությունների նախկին գոտին, վերածվում է խաղաղության գոտու»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ նավթամթերք է մատակարարում Հայաստան ու ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի հետ համատեղ աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ու նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման շուրջ։