factor.am «Ռուսական երկաթուղիները» կատարում են Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և տարբեր հարցերի ու առաջարկների շուրջ բաց են երկխոսելու։ Այս մասին Իզվեստիային տված մեկնաբանությունում հայտարարել է հոլդինգի ղեկավար Օլեգ Բելոզերովը, գրում է news.ru-ն։
Նա ընդգծել, թե «Ռուսական երկաթուղիներ»-ը մշտական կապի մեջ են հայ գործընկերների հետ և հետևողական է համաձայնագրի բոլոր դրույթների կատարման հարցում։
Նշենք, րո «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Հայաստանում գործող առանձին իրավաբանական անձ է և «Ռուսական երկաթուղիներ» (РЖД) ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, որը 2008 թվականից իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը։
«Համապատասխանաբար, առաջանում են տարբեր հարցեր և առաջարկներ, որոնք մենք համատեղ քննարկում ենք և ուրվագծում կոնկրետ գործողություններ։ Մեր հայ գործընկերները մեզ տարբեր հարցեր են տալիս։ Մենք բաց ենք երկխոսության համար», – հայտարարել է Բելոզերովը ու հավելել․ «Մենք միանշանակ բարյացակամ ենք արձագանքում հայկական կողմի բոլոր առաջարկներին։ Իսկ քաղաքականությունը ոլորտի մասնագետների գործը չէ։ Մենք հարցերին նայում ենք պայմանագրի տեսանկյունից։ Պայմանագրում հստակ ամրագրված են բոլոր պայմանները՝ դադարեցման, լուծարման, ճշգրտումների, զարգացման և երկարաձգման վերաբերյալ։ Այս բոլոր հարցերը մանրամասնորեն սահմանված են պայմանագրում, և մենք խստորեն պահպանելու ենք այդ դրույթները»։
Պայմանագրի՝ Հայաստանի կողմից դրույթների կատարման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Բելոզերովը նշել է, որ «պայմանագրում կան տարբեր նրբություններ, որոնք ճշգրտման կարիք ունեն»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում