factor.am Անանուն հաղորդագրությունները դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և այլ հաստատությունների ականապատման մասին սեպտեմբերի 1-ին ստացվել են Ռուսաստանի առնվազնի ինը շրջաններում, հաշվել է The Insider-ը։ Խոսքը Լենինգրադի, Պերմի, Կեմերովոյի և Օրենբուրգի մարզերի, Թաթարստանի, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի, ինչպես նաև Ալթայի, Անդրբայկալյան և Կրասնոյարսկի երկրամասերի մասին է։ Որոշ հաստատություններում իրականացվել է մարդկանց տարհանում, սակայն հրապարակման պահին որևէ պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն պնդում է, որ տասնյակ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ և այլ սոցիալական հաստատություններ սպառնալիքներ են ստացել: Նա միջադեպն անվանել է «տեղեկատվական ահաբեկչական հարձակում», պնդել է, որ «թշնամին փորձում է խափանել Գիտելիքի օրը և խուճապ սերմանել»:
Թաթարստանում առավոտյան ժամը 08:00-ից անանուն նամակներ են ստացել տարածաշրջանի Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատությունները։ Հիվանդանոցներում իրականացվել է մասնակի տարհանում, իսկ ստուգումից հետո դրանք վերադարձել են բնականոն աշխատանքային ռեժիմի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում