ՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցեր | 1lurer.am

Ռուբեն Ռուբինյանը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանը և քաղաքական երկխոսությանն առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել են Եվրամիության հետ համագործակցության ընդլայնումն ու շարունակական երկխոսությունը։

Ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի ակտիվ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ համագործակցության նշանակությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն