news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող իրանական օբյեկտներին՝ գործողությունն անվանելով պատասխան հարված ռազմավարական ջրային ուղում ծովային ականներ տեղադրելու Թեհրանի փորձին և Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծմանը: Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում:
Ամերիկայի նախագահի խոսքով՝ հարվածները «խոշոր են և հզոր»: Թրամփը պնդում է, որ Իրանը փորձել է ականապատել Հորմուզի նեղուցը, սակայն ականներն ամբողջությամբ վնասազերծվել կամ ոչնչացվել են:
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Իրանը ութ հրթիռ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, սակայն դրանք բոլորը, նրա խոսքով, խոցվել են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում