factor.am ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ իրավապահ կառույցը նախ հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալման որոշում է կայացվել, ապա մեկ ժամ էլ չանցած հայտնեց ձերբակալման մասին։
Ըստ ՔԿ-ի՝ քննչական գործողություններ են իրականացվել նրա և որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։
Դատախազությունը հայտնել է, որ գլխավոր դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել։
Դատախազությունից նաև տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին ստացվել են Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները։
Փորձաքննությունների եզրակացությամբ արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատական միջամտության կարիք չի ունեցել, իսկ դրա անհրաժեշտությունը կարող է գնահատվել ՄՌՏ հետազոտությունից հետո։ Նշվում է, որ նա հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից։
Մինչդեռ պաշպանական թիմը հայտարարում է, որ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք Հայաստանի բժշկական հաստատություններում չեն կիրառվում․ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում