Այս ամենը սկսվել է Ղարաբաղի խնդիրներից․ Պուտին | news.am

Այս ամենը սկսվել է Ղարաբաղի խնդիրներից․ Պուտին | news.am

news.am Այս ամենը սկսվեց Ղարաբաղի խնդիրներից։ Այս մասին Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Գիտեք, ես չեմ ցանկանում փորփրել ոչ վաղ անցյալը, բայց չէ՞ որ ամեն ինչ սկսվեց դրանից․․․ Մենք պայմանավորվել էինք, որ փորձելու ենք դա չանել, բայց դուք ինձ պարզապես ստիպում եք։ Դե ոչինչ, խոսենք այս թեմայով ու այլևս չանդրադառնանք։

Այս ամենը սկսվեց Ղարաբաղի խնդիրներից։ Հայաստանի ղեկավարությունը, ինքը՝ վարչապետը, Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթն ու ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այդ պահից սկսած՝ մեր դիրքորոշումն այս հարցում ստացավ շատ երկակի բնույթ։ Մենք ի՞նչ է, կարո՞ղ ենք կամ պե՞տք է միջամտենք Ադրբեջանի ներքաղաքական գործերին», — ասել է Պուտինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն