azatutyun.am Ռուսաստանում ընտրություններից հետո զորահավաքի մասին լուրերն «անհեթեթություն» են, Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
«Սա տեղեկատվական հարձակում է Ռուսաստանի վրա»,- պնդել է Վլադիմիր Պուտինը:
Կրեմլի ղեկավարն արձագանքել է Ուկրաինայի նախագահի հայտարարությանը, որ Ռուսաստանի օդային տարածքն այլևս անվտանգ չէ՝ ասելով, որ դա «պետական ահաբեկչության հայտ» է։ «Եթե, Աստված մի արասցե, նման ողբերգություններ տեղի ունենան, մենք կգտնենք արձագանքելու միջոցը», – ասել է նա։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հարձակվում Ուկրաինայի ղեկավարության վրա, քանի որ քննարկում են նրա մասնակցության հնարավորությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը և բանակցային գործընթացին։ «Բայց ահաբեկիչների հետ չես բանակցի»,- ասել է նա։
Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ ռազմական գործողությունների գոտում գտնվող ռուսական զորքերն արագացնում են իրենց հարձակման տեմպը։ Մասնավորապես, նա հայտնել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Սվյատոգորսկ քաղաքն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։
Ռուս զինվորականները նաև հրաման են ստացել «լայնածավալ հարվածներ սկսել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին»։ «Նրանք հարվածում են մեր ենթակառուցվածքներին, մենք էլ կպատասխանենք», – ասել է Պուտինը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում