Արցախի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհում | arm.sputniknews.ru

Արցախի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհում | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ քաղաքական ու հասարակական գործիչները ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ՝ ի հիշատակ պատերազմներում զոհված զինծառայողների:

Նշենք, որ այս տարի Արցախի Հանրապետության անկախության 35-րդ տարելիցն է:

Եռաբլուր այցելողների թվում են Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք: Նրանց ուղեկցում էր Դադիվանքի նախկին հոգևոր հովիվ տեր Հովհաննեսը, որն այժմ ծառայում է Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն