Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել | factor.am

factor.am Անցած գիշեր Ադրբեջանի  Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հրդեհով։

Ինչպես հայտնում  են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների համատեղ հաղորդագրության մեջ։

Միջադեպի կապակցությամբ, անվտանգության միջոցառումների շրջանակում, տարհանվել են հարակից տարածքների բնակիչները։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան։  Պայթյունի պատճառները չեն հաղորդվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն