Երևանում սեպտեմբերի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ | 1lurer.am

Երևանում սեպտեմբերի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում սեպտեմբերի 2-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ին, 4-6-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա՝ 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 5-7 աստիճանով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն