ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները | azatutyun.am

ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները | azatutyun.am

azatutyun.am Եվրամիության խորհուրդն այսօր համաձայնություն է տվել հայաստանյան ապրանքների համար առևտրային ժամանակավոր ազատականացման միջոցառումներին՝ աջակցելու համար Հայաստանին Ռուսաստանի կողմից վերջերս մտցված սահմանափակումներից հետո:

Ինչպես նշված է Խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում, այդ միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ, ըստ հաղորդագրության, այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:

Խորհուրդը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը առանց փոփոխությունների՝ ճանապարհ հարթելով կարգավորումների արագ ընդունման համար, եթե Եվրախորհրդարանը նույնպես այն հավանության արժանացնի առանց փոփոխությունների:

Կարգավորումը ժամանակավորապես կասեցնում է ներմուծման մաքսատուրքերը հայաստանյան ապրանքների մեծ խմբի նկատմամբ, այդ թվում՝ գյուղատնտեսական: Այն կգործի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի և կընդգրկի Հայաստանի թարմ պտուղ-բանջարեղենի ու բույսերի արտահանումների գրեթե 99 տոկոսը և խմիչքների, այդ թվում՝ ոգելից, արտահանումների ավելի քան 91 տոկոսը:

Միջոցառումները նպատակ ունեն ոչ միայն սատարել Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանափակումների ֆոնին, այլև ամրապնդել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան, նշված է հաղորդագրությունում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն