factor.am Ֆինանսների նախկին նախարար և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման հետ կապված փաստաբանական խումբն ահազանգում է Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումների մասին: Ըստ պաշտպանների՝ ծանր հիվանդությունների պատճառով մշտական խնամքի կարիք ունեցող անձը 24 ժամից ավելի զրկված է եղել սննդից և տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանին ձերբակալել են սեփական բնակարանից: Նախ տեղափոխել են քննչական մարմին, ներկայացրել մեղադրանքը, ապա տեղափոխել Հակակոռուպցիոն դատարան: Ըստ փաստաբանի՝ մինչև գիշերվա ժամը 3-ի կամ 4-ի սահմանները Խաչատրյանը գտնվել է դատարանում՝ շտապօգնության մեքենայի աշխատակիցների ուղեկցությամբ, պատգարակի վրա պառկած վիճակում:
Պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդել է նրան տեղափոխել բժշկական հաստատություն և դատական նիստը շարունակել առանց իր ներկայության, սակայն այդ միջնորդությունները մերժվել են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում