Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը | factor.am

Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը

Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները AECOM ընկերության ներկայացուցիչների հետ Գորիսում, Մեղրիում և Կապանում հանդիպել են համայնքների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու TRIPP ծրագրի իրականացման ընթացքը։ Քննարկվել է նաև, թե տարածաշրջանային հաղորդակցության ընդլայնումն ինչ տնտեսական հնարավորություններ կարող է ստեղծել Հայաստանի, մասնավորապես Սյունիքի համար՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման պայմաններում։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ միասին, Գորիսում, Մեղրիում և Կապանում մասնակցել են հանդիպումների՝ քննարկելու «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը:

Սյունիքի համայնքների ներկայացուցիչներն անմիջականորեն Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաներից տեղեկացել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքի վերաբերյալ, ուղղել հարցեր, ներկայացրել իրենց տեսակետներն ու քննարկել, թե ինչպես տարածաշրջանային հաղորդակցության ընդլայնումը կարող է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի, մասնավորապես Սյունիքի համար՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Նման երկխոսությունը լինելու է շարունակական՝ Հայաստանում ԹՐԻՓՓ-ի կյանքի կոչմանը զուգահեռ համայնքների տեղեկացվածությունն ու ներգրավվածությունն ապահովելու համար»,- ասված է  ԹՐԻՓՓ Հայաստան ֆեյսբուքյան էջում արված հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն