factor.am Ադրբեջանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վաղը Բիլաջարի կայարանից դեպի Բույուք-Քեսիք կուղարկվի դիզելային վառելիքով 17 ցիստեռն վագոն՝ ընդհանուր 989 տոննա քաշով։
Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ավելի քան 55 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։
Բացի այդ՝ մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։