Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի գլխավորած պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր | 1lurer.am

Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի գլխավորած պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորել է և այցի ընթացքում ուղեկցել ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև թանգարան, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Մանիշ Կումար Գուպտան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն