Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից | factor.am

factor.am Այս ամբողջ ընթացքում երևի մոտ 10-ից ավելի ՄՌՏ հետազոտություն է անցել հենց քննչական մարմնի ու դատարանի պահանջով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Գագիկ Խաչատրյանը, կոնկրետ իր խնդիրներից ելնելով, պետք է նարկոզով (ընդհանուր անզգայացմամբ) անցներ ՄՌՏ հետազոտությունը, այսինքն՝ պետք է նարկոզը լինի, որից հետո վիճակի որոշակի վատացում է տեղի ունենում։ Պատկերացրե՛ք՝ հենց նոր նշանակել ենք փորձաքննությունը, ստացանք, տեսնում ենք՝ գրած է «վիրահատության կարիք ունի, Հայաստանում հնարավոր չէ»։ Ասում ենք՝ դե թույլ տվեք մեկնի։ Ասում են՝ չէ՛, մի հատ էլ նշանակենք, առկա վիճակը տեսնենք, որովհետև սա ոնց որ երկար է տևել այս փորձաքննությունը, մի հատ էլ հիմա իմանանք։ Հասկացաք չէ՞՝ չեն ուզում թողնել, ձգձգում են»,- նշեց փաստաբանը։

Սարգսյանի խոսքով՝ վերջին փորձաքննության ժամանակ շտապօգնության մեքենայով Խաչատրյանին տեղափոխել են «Հերացի» բժշկական կենտրոն, որպեսզի հետազոտություն անցնի, պարզվել է՝ բժիշկը տեղում չէ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն