azatutyun.am Արտաքին գործերի նախարարությունը երկրի հարավային Սիրիկ նավահանգստային քաղաքի մոտակայքում հարսանեկան տոնակատարության վայրին ԱՄՆ-ի զինուժի հասցրած հարվածը «ռազմական հանցագործություն» է որակել։
Ամերիկյան զինուժի հարվածի հետևանքով, ըստ իրանական Կարմիր մահիկի, առնվազն չորս մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխա, ևս 50 մարդ վիրավորվել է:
«ԱՄՆ նախաձեռնած այս անօրինական պատերազմի մասին ճշմարտությունը, և պատերազմական հանցագործության իրական դեմքը, թաքնված է Սիրիկում, որտեղ հարսանեկան արարողությունը դաժանորեն ռմբակոծվեց՝ որպես Ամերիկայի հուսահատ փորձ՝ թաքցնելու իր ձախողումը», – X-ում գրել է նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։
Իրանական կողմի հրապարակած տեսանյութում երևում են Սիրիկում տեղի ունեցած հարձակումից հետո հարսանիքի վայրի ավերածություններն ու վնասները, իսկ ֆոնին լսվում են մարդկանց ճիչեր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում