Գագիկ Խաչատրյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկվել ՄԻԵԴ. նա ֆունկցիոնալության 66% կորուստ ունի | hetq.am

Գագիկ Խաչատրյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկվել ՄԻԵԴ. նա ֆունկցիոնալության 66% կորուստ ունի | hetq.am

hetq.am Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմում է ներկայացվել՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու պահանջով, քանի որ հանրայնացվել են վերջինիս վերաբերյալ շոկային կադրեր, և նա այժմ զրկված է ազատությունից:

Այս մասին 2026 թ. սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Գագիկ Խաչատրյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանն ու Արա Ղազարյանը։

Արա Ղազարյանի փոխանցմամբ՝ հրատապ միջոցով պահանջել են ազատել Խաչատրյանին կալանքից, դադարեցնել արատավոր պրակտիկան՝ տանել քննչական մարմին, հիվանդանոց, այնուհետև տուն և դատարան: Փաստաբանը նշել է, որ Խաչատրյանն ունի ֆունկցիոնալության 66 տոկոս կորուստ:

«Դուք այս մասին չգիտեք, բայց արդեն մի քանի տարի սա շարունակվում է, ընտանիքը չէր ուզում սա հրապարակել»,-ասում է Արա Ղազարյանը և հավելում, որ երրորդ պահանջն էլ վերաբերում է նրան, որ թույլ տան Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա և բուժում ստանա, քանի որ նման բժշկական ցուցում կա արդեն 7 տարի՝ 2019 թ․-ից սկսած:

Ասուլիսի ժամանակ փաստաբաններն անդրադարձել են մինչև լուսաբաց տևած՝ Գագիկ Խաչատրյանի կալանքի հարցով դատական նիստին, ինչպես նաև, իրենց գնահատմամբ, նրա նկատմամբ շարունակվող խոշտանգմանը և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու խնդիրներին։ Արա Ղազարյանը խոսել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Գագիկ Խաչատրյանի գործով ձեռնարկված իրավական քայլերի և գործընթացների մասին։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ բոլորը տեսել են, թե ինչպես են Գագիկ Խաչատրյանին իր տնից ձերբակալել և տարել քննչական մարմին, որտեղ մեղադրանք է առաջադրվել, այնուհետև նա տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ մինչև գիշերը ժամը 3-ը պատգարակի վրա է եղել՝ շտապօգնության աշխատակիցների հսկողությամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն