Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ | tert.am

Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ | tert.am

tert.am Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մեզ Փաշինյանն ասում է, որ իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-ինչ պատժամիջոցների պատճառով թունավոր են Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» Ռուսաստանի տարածքով իրականացնում են բեռների, այդ թվում՝ տարանցիկ բեռների փոխադրում, օրինակ՝ դեպի Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ պատժամիջոցների հետ կապված հարց չի բարձրացնում, բացի Փաշինյանից»,- ասել է նա լրագրողներին։

Հիշեցնենք, որ  Փաշինյանը հայտարարել էր, որ երկաթուղու հետ կապված ուզում ենք բարեկամական լուծում, պրոբլեմն այն է, որ կարող է բաց թողնենք միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու հնարավորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն