ՀՀ կառավարությունից հայտնում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման տարիներին իրականացված աշխատանքի և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: