Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նախատեսվում է Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։