Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Գալյան | 1lurer.am

Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Գալյան

Քրեակատարողական համակարգում բարեփոխումները շարունակվում են: Այս մասին տեսանյութ է տարածել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ, որոնց թիվը նախատեսվում է հասցնել 300-ի։

Ձեռք է բերվել 48 հարմարեցված ավտոմեքենա՝ ուղեկցումների գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Սևան, Վանաձոր և Արթիկ քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել  են ուսումնաարտադրական կենտրոններ»,-նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն