Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում | news.am

Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03:28-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստանի Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում (2-3 բալ ուժգնությամբ)։

Հիշեցնենք` Դմանիսիի մոտակայքում երկրաշարժ էր գրանցվել նաև օգոստոսի 31-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն