«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով | factor.am

«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով | factor.am

factor.am Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը «շատ շուտով» կվերանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) շրջանակում, գրում է ՌԲԿ-ն։

Նախարարի կարծիքով՝ Եվրամիությունը կորցնում է իր տնտեսական առավելությունները, սակայն որոշ երկրներ դեռևս ձգտում են անդամակցել միությանը։

«Տնտեսապես Եվրամիությունը, բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության պատճառով, չասելու համար՝ հիմարության, կորցնում է իր առավելությունները»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ Հայաստանը և Սերբիան շարունակում են խոսել ԵՄ-ին միանալու իրենց ցանկության մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն