ՌԴ–ն իրավունք ունի որոշելու ՀՀ–ի արտոնությունների հարցը ԵՄ–ին միանալու դեպքում. Օվերչուկ | arm.sputniknews.ru

ՌԴ-ն իրավունք ունի որոշելու ՀՀ-ի արտոնությունների հարցը ԵՄ-ին միանալու դեպքում. Օվերչուկ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

«ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ», – ասել է ՌԴ փոխվարչապետը։

«Վեստի»-ին տված հարցազրույցում Օվերչուկն ընդգծել է, որ Արևմուտքը փորձում է օգտագործել Հայաստանը որպես գործիք Ռուսաստանի դեմ, և Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է Ռուսաստանի հետ, թե հույսը դնում է արևմտյան երկրների աջակցության վրա։

«Եվ եթե նրանք (հայկական կողմը. խմբ.) կարծում են, որ ԵՄ-ում ընդգրկվելը կտա նույն արդյունքները, ինչպես ասում են` welcome, դա իրենց իրավունքն է։ Բայց կա՛մ նրանք ԵԱՏՄ-ում են և մեր դաշնակիցներն են, և այդ ժամանակ մենք նրանց աջակցում ենք, կա՛մ գնում են այնտեղ և ակնկալում նրանց աջակցությունը, ովքեր փաստացի այսօր փորձում են Հայաստանն օգտագործել որպես զենք Ռուսաստանի դեմ», – ասել է Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն