azatutyun.am Գերմանական Լայպցիգի օդանավակայանում օգոստոսի 5-ի գիշերը անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման մեջ գերմանացի քննիչները կասկածում են երկու անձի, որոնցից մեկը Ռուսաստանի և Լատվիայի քաղաքացիություն ունի, իսկ մյուսը՝ Ռուսաստանի և Բելառուսի, հաղորդում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը:
Բելառուսի քաղաքացին ԵՄ է մուտք գործել ապրիլին Մինսկում Իտալիայի դեսպանատան տրամադրած տուրիստական Շենգեն վիզայով, հաղորդում են Süddeutsche Zeitung թերթը և NDR ու WDR ռադիոկայանները։
Ըստ լրատվամիջոցների՝ գերմանացի քննիչները կարծում են, որ այս երկու անձինք ներգրավված են օգոստոսի 5-ի գիշերը Լայպցիգի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման մեջ: Ենթադրվում է, որ Լատվիայի և ՌԴ քաղաքացիությունեցող անձը գործել է որպես հարձակման համակարգող և հրահանգիչ և Գերմանիան լքել է հարձակումից երկու օր առաջ:
Սեպտեմբերի 1-ին Die Welt-ն հաղորդել էր, որ օգոստոսի կեսերից ի վեր գործով ներգրավված են եղել երկու կասկածյալներ, որոնք ենթադրաբար կապված են ռուսական հետախուզության հետ։ Նրանց ԴՆԹ-ի հետքերը հայտնաբերվել են այն վայրում, որտեղից, ըստ քննիչների, արձակվել են անօդաչուները, ինչպես նաև անօդաչուների վրա, դրանց ամրացված պայթուցիկ նյութեր պարունակող մետաղական տարայի մեջ և օդանավակայանի մոտակայքում գտնվող ծառի վրա տեղադրված ալեհավաքի վրա, որից անօդաչուները ստացել են ազդանշանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում