factor.am ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը քայլ կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ․ գրում է Ռիա Նովոստին։
«Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ սահմանի, ապա դրանք չի սահմանի մեր դեմ, այլ՝ սեփական քաղաքացիների»,- լրագրողներին ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ այդ որոշումը կանդրադառնա նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնք Հայաստանում բազմաթիվ հարազատներ ունեն։